Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Չինաստանի բնակչության 1%-ին է պատկանում երկրի ամբողջ հարստության 1/3-ը

Չինաստանի բնակչության 1%-ին է պատկանում երկրի ամբողջ հարստության 1/3-ը
27.07.2014 | 13:46

Չինաստանի ամբողջ հարստության 1/3-ը պատկանում է երկրի բնակչության 1%-ին՝ նշված է Պեկինի համալսարանի զեկույցում: Վերջին տարիներին Չինաստանում, ՀՆԱ-ի արագ ավելացմանը զուգահեռ, կտրուկ աճում է Ջինիի գործակիցը, որը բնութագրում է հասարակության շերտավորումն ըստ եկամուտների: 1995-ին այն կազմել է 0,45, իսկ 2012-ին` 0,73: Ցուցանիշը մոտենում է կրիտիկական նշագծին` 1-ին, որը նշանակում է բացարձակ անհավասարություն:
Հետազոտողները չինական տնային տնտեսությունները բաժանել են 5 տեսակի` աղքատներ ու հիվանդներ, «մրջյուններ», «խխունջներ», լավ և կայուն սպառումով մարդիկ և, վերջապես, հարուստներ:
Աղքատներն ու հիվանդները գրեթե ամբողջ եկամուտը ծախսում են դեղերի համար, նրանք հեշտությամբ կարող են հասնել բացարձակ աղքատության: «Մրջյունները» տարբերվում են համեստ եկամուտով, «խխունջները» կարող են կուտակել, սակայն միջոցների խնայողությունը նրանց սպառումների մակարդակը հավասարեցնում է նախորդ երկուսին: Մյուս երկու խմբերը, այսպես կոչված, միջին դասն են և չափազանց ապահովված մարդիկ:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ